NBC-ի հարցման համաձայն՝ Քամալա Հարիսը հինգ տոկոսով առաջ է Դոնալդ Թրամփից
«Էն Բ-ի Սի»-ի անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքների համաձայն՝ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հինգ տոկոսային կետով առաջ է անցել հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփից։ Ըստ լրատվամիջոցների՝ հարցումը ցույց է տվել, որ հարցվածներն ավելի բարեհաճ են դարձել Հարրիսի նկատմամբ այն բանից հետո, երբ նա դարձավ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու:
Հարցման համաձայն՝ 1000 գրանցված ընտրողների 48%-ը բարենպաստ կարծիք է ունեցել Հարիսի մասին՝ հուլիսի 32%-ի դիմաց: Թրամփի դեպքում հարցվածների 40%-ն ասել է, որ դրական է վերաբերվում նրա նկատմամբ՝ հուլիսի 38%-ի դիմաց։
Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 13-17-ը և ունի երեք տոկոս սխալի սահման։
Սի Բի Էս Նյուսի հարցումը նաև ցույց է տվել, որ Հարիսը չորս տոկոսային կետով առաջատար է Թրամփից: Այս դեպքում սխալը երկու տոկոս է։ Ինչպես գրում են ամերիկյան լրատվամիջոցները, այս արդյունքները համապատասխանում են վերջերս անցկացված այլ հարցումների արդյունքներին, որոնք վկայում են այն մասին, որ նոյեմբերի 5-ին նշանակված նախագահական ընտրություններում թեկնածուների միջեւ լարված պայքար է ծավալվելու։