Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է դարձել Ռեքս Քալամյանը, ով որպես օգնական է աշխատում «Դետրոյթ Փիստոնս»-ի մարզչական շտաբում։
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտարարել է հայկական արմատներ ունեցող ամերիկացի մասնագետի հետ բանակցությունների ավարտի մասին։
Նոր գլխավոր մարզչի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը կմասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայում։
Քալամյանը աշխատում է NBA-ում արդեն 30 տարի։ Նա գլխավոր մարզչի օգնական է եղել «Կլիպերսում», «Դենվերում», «Մինեսոտայում», «Սակրամենտոյում», «Օկլահոմայում» և «Տորոնտոյում»: