Նայրոբիում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, մոտ 300 մարդ վիրավորվել է
Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, մոտ 300 մարդ վիրավորվել է։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ պայթել է բնական գազ տեղափոխող բեռնատարը։ Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 1-ին, տեղական ժամանակով 23:30-ին, ավտոկայանատեղիում։ Պայթյունի հետևանքով վնասվել են մոտակա բնակելի տներ , կոմերցիոն օբյեկտներ և մեքենաներ ։
Ոստիկանության տվյալներով՝ մահացածների թվում երեխա կա։ Նաև հոսպիտալացվածների թվում կա առնվազն 25 երեխա։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։ Քենիայի իշխանություններն ասում են, որ մեղավորները կպատժվեն։