Նայջել Փարաջ. Արևմուտքը «հրահրեց» Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա՝ ընդլայնելով ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն դեպի արևելք
Արևմուտքը «հրահրեց» Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա՝ ընդլայնելով Եվրամիության և ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքը դեպի արեւելք, Բի Բի Սի-ին տված հարցազրույցում ասել է բրիտանական եվրոսկեպտիկ «Ռեֆորմացիա» կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջը։
Ըստ Ֆարաջի, նա 1990-ականներից պնդում է, որ ՆԱՏՕ-ԵՄ ռազմական դաշինքի շարունակական ընդլայնումը դեպի արևելք Պուտինին առիթ է տալիս ասելու իր ռուս ժողովրդին, որ Արևմուտքը նորից կգա նրանց մոտ և պատերազմ կսկսի:
«Մենք հրահրել ենք այս պատերազմը, թեեւ, իհարկե, դա Պուտինի մեղքն է։ Ես միակ քաղաքական գործիչն եմ բրիտանական քաղաքականության մեջ, ով կանխատեսել է, թե ինչ կլինի»,- ասել է Նայջել Ֆարաջը։
Բրիտանացի քաղաքական գործչի խոսքով՝ ինքը 2014 թվականին Եվրախորհրդարանում հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմ է լինելու։ Նայջել Ֆարաջի հայտարարությունը քննադատության է ենթարկվել Բրիտանիայում և նրա սահմաններից դուրս։ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին ասել է, որ Նայջել Ֆարաջը կրկնում է Պուտինի «խայտառակ հիմնավորումը» պատերազմի համար: ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար լորդ Ռոբերտսոնը մեղադրել է Նայջել Ֆարաջին «Կրեմլի գիծը կրկնելու» և «դաժան, չհրահրված հարձակման համար նոր արդարացումներ գտնելու մեջ»։