Նախորդ տարում ԱՄՆ-ի վիզա ստացած արտասահմանցիների թիվը նվազել է 13%-ով
Նախորդ տարում ԱՄՆ-ի վիզա ստացած արտասահմանցիների թիվը նվազել է 13%-ով

2017 թվականին ԱՄՆ-ի վիզա ստացել է 13%-ով պակաս արտասահմանցի – այս մասին գրում է POLITICO  հրատարակությունը՝ հենվելով ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի վիճակագրական տվյալների վրա:

Տվյալների համաձայն, 2017 թվականի մարտից մինչև 2018 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում ողջ աշխարհում մեկ ամսվա ընթացքում տրվել է միջինը 754 000 մուտքի արտոնագիր:

2016 թվականին այս թիվը կազմում էր 865 000:

2017 թվականի մարտից մինչև 2018 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածը, ԱՄՆ մեկնելու թույլտվություն է ստացել 9,682 միլիոն մարդ: 2016 թվականին այց ցուցանիշը կազմում էր ավելի քան 10 միլիոն:

Այս տվյալների վրա հենվելով, POLITICO-ն եզրակացնում է, որ Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում խստացվել է վիզային քաղաքականությունը: