2018 թվականին Վրաստանում կենդանի ծնվածների թիվը կազմել է 51 138 երեխա (այդ թվում՝ 26 538 տղա և 24 600 աղջիկ), որը նախորդ տարվա համեմատ պակաս է 4 տոկոսով: Այս մասին տվյալները տարածում է Վիճակագրության ազգային ծառայությունը:
Գերատեսչության տեղեկությամբ, ամեն տարի կենդանի ծնված 100 աղջկա համար գալիս է 107.9 տղա: 2018 թվականին ծնված ամենաշատ քանակ է գրանցվել Թբիլիսիում (16 161 երեխա), իսկ ամենաքիչը՝ Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիի շրջանում (328 երեխա):
2017 թվականի համեմատ 2018 թվականին ծնվածների ընդհանուր քանակում մինչև 25 տարեկան մայրերի ծնած երեխաների մասը 32.7 տոկոսից նվազել է 31.1 եոկոսի:
Ինչ վերաբերում է մահվան ցուցանիշին, 2018 թվականին մահացածների թիվը 2017 թվականի համեմատ նվազել է 2.7 տոկոսով և կազմել 46 524 մարդ: