Նախնական տվյալներով, Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 2.7%-ով
Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության նախնական տվյալներով, 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 2733.9 միլիոն դոլլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ պակաս է 2.7 տոկոսով:
Նախնական տվյալներով, արտահանումը կազմում է 778.2 միլիոն դոլլար (5.9 տոկոսով պակաս), իսկ ներմուծումը՝ 1995.8 մլն դոլլար (1.4 տոկոսով պակաս): Հունվար-մարտ ամիսներին Վրաստանի առևտրային բացասական հաշվեկշիռը կազմել է 1217.6 մլն դոլլար, որը արտաքին առևտրաշրջանառության 43.9 տոկոսն է:
Բացի այդ, հունվար-մարտ ամիսներին ապրանքային խոշորագույն խմբերից արտահանման տասնյակում առաջին տեղում են պղնձի հանքաքարերը:
Ինչ վերաբերում է ներմուծմանը, ներմուծվող խոշորագույն խումբը հունվար-մարտ ամիսներին եղել է թեթև մարդատար ավտոմեքենանների տեսքով և կազմել՝ 173.8 մլն դոլլար: