Նախնական տվյալներով, ընթացիկ տարվա հունվարին արտաքին առևտրաշրջանառությունը ավելացել է 5.7 տոկոսով
2020 թվականի հունվարին Վրաստանում արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 882.4 մլն դոլլար, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավել է 5.7 տոկոսով,- Վիճակագրության ազգային ծառայությունը հրապարակում է արտաքին առևտրաշրջանառության մասին էքսպրես տվյալները:
Գերատեսչության տվյալներով, ամբողջ շրջանառությունից արտահանումը հունվարին եղել է 262.6 մլն դոլլար, որը նախորդ տարվա հունվարի համեմատ ավել է 10 տոկոսով: Ներմուծումը կազմել է 619.7 մլն դոլլար, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավել է 3.9 տոկոսով: