Նախնական տվյալներով՝ հունվար-ապրիլին Վրաստանում արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 21,9 տոկոսով
Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով՝ 2023 թվականի հունվար-ապրիլին Վրաստանում ապրանքներով արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 6 493,3 մլն. դոլար, ինչը 21,9 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։
Դրանից, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, արտահանումը կազմել է 1 962,2 մլն. դոլար՝ աճը կազմել է 23,6 տոկոս։ Իսկ ներմուծումը՝ 4 531.0 մլն. դոլար, կամ աճել է 21,2 տոկոսով։ Վրաստանի բացասական առևտրային հաշվեկշիռը 2023 թվականի հունվար-ապրիլին կազմել է 2 568,8 մլն. ԱՄՆ դոլար, արտաքին առեւտրաշրջանառության 39,6 տոկոսը։
Բացի այդ, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, 2023 թվականի հունվար-ապրիլին տասը խոշորագույն առևտրային գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմել է 68,2 տոկոս։ Երկրի խոշորագույն առեւտրային գործընկերներն են Թուրքիան՝ 925,3 մլն. ԱՄՆ դոլարով, Ռուսաստան՝ 848,5 մլն. ԱՄՆ դոլարով եւ Ադրբեջան՝ 500,9 մլն. ԱՄՆ դոլարով։