Նախնական տվյալներով՝ Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է ստացել Սենատում, իսկ Ներկայացուցիչների պալատի ընտրություններում առաջատարն է։
ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների նախնական արդյունքները ցույց են տալիս, որ Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է ստացել Սենատում։
Առկա տվյալների համաձայն՝ 100 հոգանոց Սենատում հանրապետականներն ունեն առնվազն 51 տեղ։
Ինչ վերաբերում է Ներկայացուցիչների պալատի ընտրություններին, ապա այստեղ առաջատարը հանրապետականներն են, թեեւ դեռ հայտնի չէ, թե ինչպես է բաշխվելու 100 մանդատը։
Մինչ այժմ Սենատում մեծամասնություն էին կազմում դեմոկրատները, իսկ 435-տեղանոց Ներկայացուցիչների պալատում՝ հանրապետականները։