Նախնական հաշվարկներով՝ ԱՄՆ-ում «Միլթոն» փոթորկի պատճառած վնասի չափը կազմում է 50 միլիարդ դոլար
Նախնական հաշվարկներով՝ «Միլթոն» փոթորկի պատճառած վնասի չափը կազմում է 50 միլիարդ դոլար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Բայդենի խոսքով՝ աղետի գոտում վերականգնման և մաքրման աշխատանքներ են իրականացվում՝ ներգրավելով բանակը և Ֆլորիդայի ազգային գվարդիան: «Միլթոն» փոթորկի հետևանքով երեք միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության, թեև այժմ էլեկտրաէներգիան վերականգնվել է մեկ միլիոն մարդու: «Միլթոն» փոթորիկը Ֆլորիդայում հարվածել է հոկտեմբերի 9-ին: Նահանգում աղետի զոհ է դարձել 17 մարդ։