Նախնական արդյունքներով, Իլհամ Ալիևը վերընտրվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնում
Նախնական արդյունքներով, Իլհամ Ալիևը վերընտրվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնում

Ադրբեջանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, ընտրություններում հաղթում է գործող նախագահ Իլհամ Ալիեւը: Նախնական տվյալների համաձայն նա հավաքել է ձայների 86,09%-ը:

Երկրորդ տեղում Հուդրաթ Հասանգուլիեւն է, իսկ եռյակը փակում է Զախիդ Օրուջը: Երկրորդ եւ երրորդ տեղում հայտնված թեկնածուները հավաքել են մոտ երեք տոկոս քվե: Մնացած թեկնածուները հավաքել են մեկից երկու տոկոս քվե: