Նախնական արդյունքների համաձայն՝ Սլովակիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթում է նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի «Սլովակիայի սոցիալ-դեմոկրատներ» կուսակցությունը
Նախնական արդյունքների համաձայն՝ Սլովակիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթում է նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի «Սլովակիայի սոցիալ-դեմոկրատներ» կուսակցությունը։ Վերջին տվյալներով՝ նրանք հավաքել են ձայների 22,94 տոկոսը։
Այս պահին երկրորդ տեղը զբաղեցնում է «Առաջադեմ Սլովակիա» կուսակցությունը՝ 17,96 տոկոսով։
Այդուհանդերձ, ձայների հաշվարկը շարունակվում է, այդ թվում՝ Բրատիսլավայում, որտեղ, ըստ լրատվամիջոցների, առաջատար է «Պրոգրեսիվ Սլովակիան»։
Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, այս ընտրությունները կորոշեն երկրի արտաքին ուղղությունը։
«Ռոյթերս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռոբերտ Ֆիկոն ցանկանում է դադարեցնել ռազմական օգնությունը հարեւան Ուկրաինային, ինչպես Հունգարիան, որը կարող է իրականացվել իր հաղթանակի դեպքում։
«Պրոգրեսիվ Սլովակիայի» հաղթանակի դեպքում, ըստ գործակալության, կառավարությունը կպահպանի երկրի ամուր աջակցությունն Ուկրաինային։