Նախկինում նման բան չէի տեսել, մարդիկ փողոցում էին ֆուտբոլի պատճառով. Վրաստանի հավաքականի մարզիչ Դևիդ Ուեբը խոսել է BBC-ի հետ #1TVSPORT
Նախկինում նման բան չէի տեսել, մարդիկ փողոցում էին ֆուտբոլի պատճառով. Վրաստանի հավաքականի մարզիչ Դևիդ Ուեբը խոսել է BBC-ի հետ #1TVSPORT

BBC-ն հետաքրքիր հոդված է հրապարակում Վրաստանի ֆուտբոլի հավաքականի մասին։ Հրապարակման հեղինակը Էմմա Սմիթն է։

«Ֆուտբոլի թիմը պետք է առանձնահատուկ արդյունքի հասնի, որպեսզի ժամը 2-ին մայրաքաղաքի գլխավոր հրապարակը լցվի մարդկանցով։ Հենց այդպես էլ տեղի ունեցավ մարտի 26-ին, երբ Վրաստանի հավաքականը հաղթեց Հունաստանին և առաջին անգամ մտավ խոշոր միջազգային մրցաշարի՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։

Հաղթանակից մեկ ժամ անց ինձ ասացին՝ մարզիչ, պատրաստվիր, ես գնալու եմ Թբիլիսիի փողոցներ,- BBC-ին ասել է ազգային հավաքականի մարզիչ Դևիդ Ուեբը,- նման բան դեռ չէի տեսել, ժողովուրդը դուրս էր եկել փողոց։ 10 րոպեանոց ճանապարհը ձգվեց մինչև Ազատության հրապարակ հասնելը մեկ ժամ:

1991 թվականին Վրաստանը անկախություն ձեռք բերեց։ Այդ ժամանակից ի վեր այս երկրի հավաքականը 15 ընտրական խաղ է անցկացրել և առաջին անգամ մտել ֆուտբոլային մեծ ֆորում։

Դա իմ կյանքի լավագույն օրն էր, ինչպես նաև շատ վրացիների համար։ Նման հույզեր դեռ չէի ապրել, մինչև առավոտյան ժամը 7-ը քայլում էինք փողոցներով, գոռում էինք, գրկում իրար, ասում է լրագրող Սաբա Սափանաձեն։

Վրաստանի հավաքականը հաջողությունների հասավ ֆրանսիացի մարզիչ Վիլի Սանոլի գլխավորությամբ, ով «Բավարիայի» կազմում Չեմպիոնների գավաթակիր է, իսկ 2006 թվականին Ֆրանսիայի հավաքականի հետ խաղաց աշխարհի առաջնության եզրափակիչում։

Վրաստանն ունի Չեմպիոնների լիգայի և Ա սերիայի փորձառու հարձակվող Խվիչա Կվարացխելիան։

Վրաստանի հավաքականը մեկ խաղացողի թիմ չէ. Այն ունի «Ուոթֆորդի» կիսապաշտպան Գիորգի Չակվետաձեն և «Վալենսիայի» դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին։