Նախկին կնոջը ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության համար մեղադրյալը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
Նախկին կնոջը ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության համար մեղադրյալը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Քութայիսիի քաղաքային դատարանն ամբողջությամբ ընդունել է դատախազության ներկայացրած ապացույցները և մեղադրյալին մեղավոր է ճանաչել նախկին կնոջը ծանրացնող հանգամանքներում դիտավորյալ սպանության մեջ։

Դատախազության տեղեկություններով, դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով հաստատվել է, որ մեղադրյալը 2022 թվականի հուլիսի 1-ին սեռի նշաններով պայմանավորված անհանդուրժողականության հատկանիշներով առանձնակի դաժանությամբ դանակի հարվածներ է հասցրել նախկին կնոջը։ Ստացած վնասվածքների կինը տեղում մահացել է։

Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են դեպքի վայրում։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 11-րդ պրիմա 109-րդ հոդվածի «թ», «կ» և «մ» ենթաբաժիններով (դիտավորյալ սպանություն, որը կատարվել է սեռի հիմքով, ընտանիքի անդամի նկատմամբ առանձնակի դաժանությամբ):

Քութայիսիի քաղաքային դատարանը մեղադրյալին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում և դատապարտել 20 տարվա ազատազրկման։