Առաջին ալիքի տեղեկությամբ, նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեին առաջադրվել է մեղադրանք:
Այս պահի դրությամբ չի կոնկրետացվում, թե որ գործով է սկսվել գլխավոր դատախազի քրեական հետապնդումը և որ հոդվածով:
Դրա հետ մեկտեղ, ինչպես հայտնի է, Օթար Փարցխալաձեն երեկ գտնվում էր ոստիկանության բաժնում: