Նախքան Վրաստան - Չեխիա խաղի մեկնարկը օլիմպիական և պարալիմպիկ մեդալակիրներին նվիրեցին #1TVSPORT
Նախքան Վրաստան - Չեխիա խաղի մեկնարկը օլիմպիական և պարալիմպիկ մեդալակիրներին նվիրեցին #1TVSPORT

Ազգերի լիգայի նոր խաղարկությունում Վրաստանի և Չեխիայի հավաքականների հանդիպման մեկնարկից առաջ երկրպագուները ողջունել են օլիմպիական և պարալիմպիկ խաղերի չեմպիոններին ու մեդալակիրներին։

Օլիմպիական չեմպիոններ Լաշա Բեքաուրին (ձյուդո), Գենո Պետրիաշվիլին (ազատ ըմբշամարտ), Լաշա Տալախաձեն (ծանրամարտ), փոխչեմպիոններ Գիվի Մաճարաշվիլին (ազատ ըմբշամարտ), Տատո Գրիգալաշվիլին, Իլիա Սուլամաձեն (երկուսն էլ ձյուդո) և բրոնզե մրցանակակիր Լաշա Գուրուլի (բռնցքամարտիկ ) , ինչպես նաև պարալիմպիականներ՝ չեմպիոն Գիգա Օչխիկիձեն (պարատլետիկա), փոխչեմպիոն Վլադիմիր Ճինճարաուլին (պարահրաձգություն) և բրոնզե մրցանակակիր Անա Ջափարիձեն (պարատայքվոնդո)։

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին օլիմպիական և պարալիմպիկ խաղերի մասնակիցներին նվիրել է ազգային հավաքականի հատուկ մարզաշապիկներ։