Նախքան վերակազմակերպման ավարտը դադարեցվում են դատախազության ղեկավար պաշտոններին աշխատող անձանց հավելավճարները
Նախքան վերակազմակերպման ավարտը դադարեցվում են դատախազության ղեկավար պաշտոններին աշխատող անձանց հավելավճարները

Վրաստանի գլխավոր դատախազությունում հայտարարվել է վերակազմակերպում: Այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի գլխավոր դատախազությունը:

Գլխավոր դատախազ Շալվա Թադումաձեի որոշմամբ, առաջին հերթին փոփոխությունները վերաբերելու են գլխավոր դատախազության կառուցվածքային միավորներին, որտեղ աշխատողները հանրային աշխատակիցներ են:

«Վերակազմակերպումն առաջին հերթին վերաբերում է. Բոլոր շրջանների դատախազներին և նրանց տեղակալներին, ինքնավար հանրապետության դատախազներին և նրանց տեղակալներին, ինչպես նաև գլխավոր դատախազության կառուցվածքային միավորների ղեկավարներին և տեղակալներին:

Շալվա Թադումաձեի որոշմամբ, վերակազմակերպման գործընթացը ղեկավարելու է հատուկ ստեղծված խումբը, որը կազմակերպելու է թեստավորումը, բազմաբաղադրիչ գնահատումը և գլխավոր դատախազի հետ հարցազրույցը:

Նախքան վերակազմակերպման ավարտը դադարեցվում են դատախազության ղեկավար պաշտոններին աշխատող անձանց հավելավճարները»,- նշված է Վրաստանի դատախազության տեղեկությունում: