Նախիջեւանում կայացել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը
Նախիջեւանում կայացել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը

Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Մինչ այդ, Նախիջեւանում կայացել է Թուրքիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Հանդիպման սկզբում թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ հանդիպմանը քննարկվելու են երկու երկրների հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային իրադարձությունները։

Ըստ լրատվամիջոցի՝ բանակցությունների ընթացքում Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող օպերացիան և հայկական զինված կազմավորումների զինաթափման գործընթացը։ Բացի այդ, ինչպես գրում էին լրատվամիջոցները, խոսակցության թեման լինելու էր Զանգեզուրիի միջանցքը։