Նախատեսվում է գրադարանների մոդեռնիզացում, և ոչ թե լիկվիդացում. Սոփո Խունծարիա
Նախատեսվում է գրադարանների մոդեռնիզացում, և ոչ թե լիկվիդացում. Սոփո Խունծարիա

Նախատեսվում է գրադարանների մոդեռնիզացում, և ոչ թե դրանց լիկվիդացում,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Սոփո Խունծարիան՝ Թբիլիսիի գրադարանների ներկայացուցիչների հետ հանդիպման մեկնարկից առաջ:

Նրա խոսքով, քաղաքապետարանի կողմից նախատեսված բարեփոխմանը հետևել է գրադարանավարների մի մասի բողոքը, որը ցավալի է, քանի որ բարեփոխումն ուղղված է գրադարաններում առկա վիճակի բարելավմանը:

Քաղաքապետի տեղակալը խոսել է նաև գրադարանների աշխատակիցների ցածր աշխատավարձերի մասին: Սոփո Խունծարիան նշել է, որ գրադարանավարները կվերապատրաստվեն:

«Գրադարաններում ծանր իրավիճակ է: Թբիլիսիում գործող 36 գրադարաններից 30-ը ենթակառուցվածքորեն անսարք է: Մենք նախատեսում ենք մոդեռնիզացնել գրադարանները, և ոչ թե դրանք լիկվիդացնել»,- նշել է Սոփո Խունծարիան: