Նախարարների տեսքով ունենք մասնագիտացված կադրեր, Գիորգի Գախարիան չի տեսել նրանց փոխարինելու կարիք, կարծում եմ ճիշտ որոշում է,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն:
Ինչպես նշել է Մամուկա Մդինարաձեն, Վրաստանի կառավարությունում կան պրոֆեսիոնալ կադրեր:
Ինչ վերաբերում է արդարադատության նախարար Գոչա Լորթքիփանիձեի թեկնածությանը, Մամուկա Մդինարաձեն նշել է, որ նա պրոֆեսիոնալ է և իր աշխատանքին քաջատեղյակ անձնավորություն:
«Դուք հավանաբար բազմիցս լսել եք նրա որակյալ ելույթները: Կարծում եմ, որ նա շատ լավ նախարար կլինի, և անծանոթ չէ արդարադատության նախարարությանը, այն միջավայրին, որտեղ կշարունակի աշխատել որպես նախարար: Ինչ վերաբերում է կազմին, ապա մենք ունենք պրոֆեսիոնալ կազմ: Գիտեք, որ երկրում համավարակային ֆոնի պատճառով շատ դժվար ժամանակահատվածում նրանք կարողացան արդյունավետորեն իրականացնել ճգնաժամի կառավարումը: Նրանք պրոֆեսիոնալներ են և կունենան մեր թիմի աջակցությունը: Ընդհանրապես, երբ համավարակի պատճառով յուրաքանչյուր երկիր և մեր երկիրը նույնպես դժվար ժամանակաշրջան է ապրում, չեն մտածում որևէ հիմնարար փոփոխության մասին, սակայն այս դեպքում մենք գործ ունենք պրոֆեսիոնալ անձնակազմի հետ, որոնք լավ ղեկավարում են այս մենեջմենթը: Դրական դինամիկան անհրաժեշտ է ամրապնդել, ճգնաժամը հաղթահարելու վատ հետևանքները վերացնելու համար: Նախարարների տեսքով ունենք մասնագիտացված կադրեր, Գիորգի Գախարիան չի տեսել նրանց փոխարինելու կարիք, կարծում եմ ճիշտ որոշում է», – հայտարարել է Մդինարաձեն:
Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գիորգի Գախարիան այսօր խորհրդարանին ներկայացրեց կառավարության կազմը: