Նախապատրաստական աշխատանքների և ամանորյա միջոցառումների ընթացքում Օրբելիանիի հրապարակի հարակից տարածքում սահմանափակվելու է տեղաշարժը
Ամանորյա միջոցառումների նախապատրաստական աշխատանքների հետ կապված՝ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 23:00-ից մինչև դեկտեմբերի 10-ը, ժամը 23:00-ն Գրիգոլ Օրբելիանիի հրապարակի հարակից տարածքում՝ Աթոնելիի փողոցից մինչև Վախտանգ Օրբելիանիի նրբանցք N13-ը սահմանափակվելու է տրանսպորտի երթևեկությունը։
Մայրաքաղաքի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ նշված ժամանակահատվածում Գիա Ճանտուրիա փողոցից մեքենաները կկարողանան շարժվել Իտալիայի փողոցի ուղղությամբ։
«Ամանորյա միջոցառումների հետ կապված՝ դեկտեմբերի 10-ից, ժամը 23:00-ից մինչև հաջորդ տարվա հունվարի 10-ը, ժամը 23:00-ն կսահմանափակվի երթևեկությունը Մշրալի կամրջի, Իտալիայի փողոցի և Օրբելիանի հրապարակի հարևանությամբ՝ Աթոնելի փողոցից մինչև Օրբելիանի նրբանցք N13:
Զվիադ Գամսախուրդիայի ափից դեպի Սոլիկո Վիրսալաձեի փողոց գնացող մեքենաները կշարժվեն դեպի Աթոնելի փողոց, իսկ հետո աջ թեքվելով՝ կկարողանան շարժվել Ճանտուրիա փողոցի ուղղությամբ»,- հայտնել են քաղաքապետարանից։