Նախագահն ինտելեկտի դեֆիցիտ չունի, սակայն ոչ մի բնագավառից գաղափար չունի. Գիա Վոլսկի
Նախագահն ինտելեկտի դեֆիցիտ չունի, սակայն ոչ մի բնագավառից գաղափար չունի. Գիա Վոլսկի

Խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին կարծում է, որ մի հոգին չպետք է ծախսի նրանից ավել գումար, քան խորհրդարանի ողջ կազմը:

Լրագրողների հետ զրույցում Գիա Վոլսկին արձագանքել է խորհրդարանում նախագահի ելույթին և նշել, որ նախագահը գնահատել է իր ելույթը, տեսել է բազմաթիվ թուլություններ, որը իր վրա ունեցել է հոգեբանական ազդեցություն:

Նրա խոսքով, նախագահը չգիտես ինչու նիստի ընթացքում որոշել է ներգրավվել հարց-պատասխան ձևաչափին, որը նիստի համար գեղեցիկ չէր լինի:

Պատգամավորը ուշադրությունը բևեռում է նախագահի վարչության ծախսերի վրա և ասում, որ նրանց ծախսի մի մասը ոչ ռացիոնալ է թե ոչ նպատակային, թող իրենք որոշեն:

«Միջազգային ճամփորդությունները ոչ միայն համաձայնեցված չեն պետական կառույցների հետ, այլ անիմաստ են և իրականացվում են իրեն բնորոշ մակերեսայնությամբ: Այս անձնավորությունը ոչ մի ոլորտից գաղափար չունի: Ինտելեկտի դեֆիցիտ չունի, սակայն չի նշանակում, որ դա բավական է պետության ղեկավարին»,- հայտարարել է Վոլսկին: