Նախագահի խորհրդականները «Ալիլոյի» վրան են տարել սուրբծննդյան բարիքներ
Վրաստանի նախագահի վարչության ներակյացուցիչները պատրիարքարանի կողմից Հանրապետության հրապարակում տեղակայված վրան, որտեղ հանգանակություն է հավաքվում «Ալիլոյի» համար, նախագահի անունից տարել են սուրբծննդյան քաղցրավենիքի զամբյուղներ:
Այս տարի, համավարակից ելնելով, Թբիլիսիի փողոցում ավանդական «Ալիլո» երթ չի անցկացվում:
Հանրապետության հրապարակում «Ալիլոյի» համար հավաքված քաղցրավենիքը կփոխանցվի մանկատներին, ծերանոցներին և պատժակատարողական հաստատություններին: