Նախագահի վարչություն. Հանրությանը մոլորեցնելու փորձի պատճառով ևս մեկ անգամ պարզաբանում ենք, որ ապրիլի 9-ի միջոցառումը ապաքաղաքական է, նպատակ չունի որևէ շարժում հիմնել
Նախագահի վարչություն. Հանրությանը մոլորեցնելու փորձի պատճառով ևս մեկ անգամ պարզաբանում ենք, որ ապրիլի 9-ի միջոցառումը ապաքաղաքական է, նպատակ չունի որևէ շարժում հիմնել

Վրաստանի նախագահի վարչակազմը հայտարարություն է տարածել ապրիլի 9-ին նախատեսված միջոցառման վերաբերյալ։

Ինչպես հայտարարում է նախագահի վարչակազմը, միջոցառումը, որտեղ Սալոմե Զուրաբիշվիլին կհյուրընկալի տարբեր ոլորտներ ներկայացնող կանանց, ապաքաղաքական է և նպատակ չունի որևէ շարժում հիմնել։

«Վաղը՝ ապրիլի 9-ին, Վրաստանի նորագույն պատմության կարևորագույն օրերից մեկում, Վրաստանի նախագահը Թբիլիսիի օպերայի և բալետի պետական ​​թատրոնում կհյուրընկալի տարբեր ոլորտների կանանց՝ միասին նշելու այս կարևոր օրը և աջակցություն հայտնելու Վրաստանի եվրոպական ապագային։

Հանրությանը մոլորեցնելու փորձերի պատճառով ևս մեկ անգամ պարզաբանում ենք, որ ինչպես nախագահի բարձր հովանու ներքո անցկացվող մյուս միջոցառումները, այս միջոցառումը նույնպես ապաքաղաքական է և նպատակ չունի որևէ շարժում հիմնելու կամ ձևավորելու»,- ասված է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։