Նախագահի վարչություն. Այս ելույթը չի կարող ընկալել և չի ընկալվի որպես արձագանք որևէ այլ նախաձեռնությանը, քանի որ կովկասյան խաղաղարար հարթակի առաջարակով նախագահը բազմիցս է հանդես եկել
Նախագահի վարչություն. Այս ելույթը չի կարող ընկալել և չի ընկալվի որպես արձագանք որևէ այլ նախաձեռնությանը, քանի որ կովկասյան խաղաղարար հարթակի առաջարակով նախագահը բազմիցս է հանդես եկել

Վրաստանի նախագահի վարչությունը տեղեկություն է տարածում «Դեսպանների կոնֆերանս 2020»-ին Սալոմե Զուրաբիշվիլու խոսքով ելույթի հետ կապված:

Խոսքը վերաբերում է Սալոմե Զուրաբիշվիլու ելույթի այն մասին, որտեղ նախագահը խոսում է կովկասյան հարթակի մասին: Տարածվել է տեղեկություն, իբր նախագահը նկատի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների, Էրդողանի և Ալիևի նախաձեռնությունը, որը նկատի ունի 6 երկրների, այդ թվում Վրաստանի մասնակցությամբ նոր ձևաչափի ստեղծում:

«Վրաստանի նախագահի վարչությունն արձագանքում է հերթական անհիմն աղմուկին, որը հետևել է նախագահի ելույթին «Դեսպանների կոնֆերանս 2020»-ին:

Այս ելույթը չի կարող ընկալել և չի ընկալվի որպես արձագանք որևէ այլ նախաձեռնությանը, քանի որ կովկասյան խաղաղարար հարթակի առաջարակով նախագահը բազմիցս է հանդես եկել, երբ տարածաշրջանում հակամարտություն էր ընթանում: Նախագահը մշտապես ընդգծում է Կովկասում Վրաստանի պատմական դերը, որը մշտապես եղել է Կովկասը միավորող շարժիչ ուժը»,- նշված է նախագահի վարչության հայտարարության մեջ: