Վրաստանի նախագահի վարչության ղեկավարի տեղակալ Անգի Խուցիշվիլին հարցաքննվում է գլխավոր դատախազությունում:
Դատախազության տեղեկությամբ, Անգի Խուցիշվիլին հարցաքննվում է Մարիամոբա տոնին իրականացված համաներման գործի հետաքննության շրջանակներում:
Մարիամոբա տոնի կապակցությամբ Սալոմե Զուրաբիշվիլին համաներում է շնորհել սպանության համար կալանավորված երեք անձի՝ Թարաշ Մուկբանիանիի, Դավիթ Օթխմեզուրիի և Սոսո Քոիավայի սպանության համար դատապարտյալ անձանց:
Սեպտեմբերի 20-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Ռամազ Դևաձեին, Ասլան Բեժանիձեին, Զուրաբ Նադիրաձեին և այլ անձանց համաներելու գործընթացում աշխատանքային լիազորության հնարավոր չարաշահման փաստով:
Նույն թեմայով հարցաքննվել է նաև նախագահի խորհրդարանական քարտուղար Դիմիտրո Գաբունիան: