Նախագահի վարչակազմի տվյալներով՝ Սալոմե Զուրաբիշվիլին շարունակում է հանդիպումները եվրոպացի առաջնորդների հետ
Նախագահի վարչակազմի տվյալներով՝ Սալոմե Զուրաբիշվիլին շարունակում է հանդիպումները եվրոպացի առաջնորդների հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շարունակում է հանդիպումները եվրոպացի առաջնորդների հետ՝ ի պաշտպանություն Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ տալուն։

Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի նախագահի վարչակազմը։

Նրանց հաղորդմամբ՝ այսօր Վրաստանի նախագահը Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կհանդիպի նախագահ Ալար Կարիսի հետ, հոկտեմբերի 26-ին Ռիգայում՝ Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչի, իսկ սեպտեմբերի 27-ին՝ Վիլնյուսում՝ Լիտվայի Հանրապետության Նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ: