Նախագահի նստավայրում կայացել է Հունգարիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը (ֆոտո)
Վրաստանում պաշտոնական այցով գտնվող Հունգարիայի նախագահ Յանոշ Ադերին Վրաստանի նախագահի նստավայրում դիմավորել են պաշտոնական արարողությամբ:
Դիմավորման արարողությունից հետո հունգարական և վրացական կողմը միմյանց հանդիպելու են երկկողմ և բազմակողմ ձևաչափում և զրուցելու օրակարգով հաշվի առնված հարցերի՝ քաղաքականության, էկոնոմիկայի, մշակութային կապերի մասին:
Ադերը կայցելի օկուպացված գոտու տարածք:
Հանդիպում է կայանալու նաև օրենսդրական մարմնում: Յանոշ Ադերին է հյուրընկալելու խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն:
Հունգարիայի նախագահը Թբիլիսի է ժամանել երեկ, կնոջ՝ Անիտա Հերչեխի հետ միասին: