Նախագահի նստավայրում ընթանում է Գիորգի Մարգվելաշվիլու և Կախա Կախիշվիլու հանդիպումը
Նախագահի նստավայրում ընթանում է Գիորգի Մարգվելաշվիլու և Կախա Կախիշվիլու հանդիպումը

Այս պահին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին և համաներման հանձնաժողովի անդամները հանդիպում են պատժակատարողության նախարար Կախա Կախիշվիլու հետ:

Հանդիպմանը, որն ընթանում է նախագահ նստավայրում, քննարկում են կալանավորների համաներման մեխանիզմների հետ կապված հարցերը:

Նախքան հանդիպումը մեկնաբանություններ չեն արվել:

Համաներման մեխանիզմի կատարելագործման և հանձնաժողովի աշխատանքում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտության մասին խոսվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ Թբիլիսիում Բարնովի փողոցում, նախկին կնոջ դստեր սպանության մեջ մեղադրվող Վեփխիա Բաքրաձեն նախկինում եղել է դատապարտված ընտանեկան բռնության համար և նրա պատիժը կիսվել է նախագահի համաներելու շնորհիվ: Դրա հետ մեկտեղ, պատժակատարողության և պրոբացիայի նախարարության տեղեկությամբ, գերատեսչության տեղի խորհուրդը, Բաքրաձեին ազատելու հարցով մերժել է վեց անգամ: