Նախագահի ներկայացուցիչը Վրաստանի առաջին ալիքին հայտնել է, որ հարցազրույցն այսօր չի կարող կայանալ, և հնարավոր է հարցազրույցը նշանակել երեքշաբթի կամ չորեքշաբթի
Նախագահի ներկայացուցիչը Վրաստանի առաջին ալիքին հայտնել է, որ հարցազրույցն այսօր չի կարող կայանալ, և հնարավոր է հարցազրույցը նշանակել երեքշաբթի կամ չորեքշաբթի

Վրաստանի Առաջին ալիքի դիմաց ցույցի մասնակիցները պահանջում էին Վրաստանի նախագահին եթեր տրամադրել։ Նախագահն իր հերթին ժամը 21:00-ին կայացած ճեպազրույցում ասել է, որ պատրաստ է հարցազրույց տալ առաջին ալիքին։

Առաջին ալիքն անմիջապես կապ է հաստատել նախագահի աշխատակազմի հետ և հայտնել, որ հեռուստաալիքը պատրաստ է անմիջապես հրավիրել նրան ուղիղ եթեր։

Րոպեներ առաջ նախագահի ներկայացուցիչը պատասխանել է, որ հարցազրույցն այսօր չի կարող լինել, և որ հարցազրույցը կարող է նշանակվել երեքշաբթի կամ չորեքշաբթի։