Նախագահի նախաձեռնությամբ Վրաստանում կհիմնադրվի մանկական ուռուցքաբանության կենտրոն
Վրաստանի նախագահի հովանու ներքո Վրաստանում կբացվի մանկական ուռուցքաբանության կենտրոն, որը կստեղծվի «Ջո Էն» բժշկական կենտրոնի բազայի վրա:
Նախագծի առաջին փուլը ֆինանսավորվել է «USAID-ի կողմից՝ 700 000 դոլլար գումարի չափով: Նախագիծն իրականացվում է «Global Healing»-ի և «St. Jude Children’s Research Hospital»-ի հետ համատեղ:
Նախագահը նշել է, որ երեխաների ուռուցքաբանությունն այսօր շատ լուրջ խնդիր է: Նրա խոսքով, շատ ծանր է, երբ ընտանիքներն ստիպված են լիարժեք բուժում ստանալ արտասահմանում:
«Այսօր, Վրաստանի իրավիճակից ելնելով, հանրության համար կարևոր է նաև այն, որ նախագիծը չի լինի կոմերցիոն բնույթի, սա ոչ շահութաբեր նախագիծ է և ուստի, անհրաժեշտ է պետության աջակցությունը, դոնորների և մասնավոր բիզնեսի մոբիլիզացում և ապահովագրական ընկերությունների հետ առավել ճկուն համագործակցություն»,- նշել է նախագահը:
Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարում է, որ բարոյական աջակցությունից բացի, նախագծին կօգնի նաև հովանավորների կողմից իր անվան մասնավոր հիմնադրամ փոխանցած գումաներով: