Նախագահի հիմնադրամի ֆինանսավորմամբ բացվել է սոցիալական ձեռնարկություն
Նախագահի հիմնադրամի ֆինանսավորմամբ բացվել է սոցիալական ձեռնարկություն

Թբիլիսիում, Քերչի փողոցում բացվել է «Անաստասիա» սոցիալական ձեռնարկություն: Ձեռնարկությունը բռնության զոհ դարձած կանանց կվերապատրաստի խոհարարության ուղղությամբ:

Ուսումնական դասընթացը կանցկացնի իսպանացի խոհարար Մանուելը, իսկ ավարտին, մասնակիցները կստանան հավաստագրեր և կկարողանան աշխատել տարբեր ռեստորանային ցանցերում:

Սոցիալական ձեռնարկության նպատակը բռնության զոհ դարձած կանանց մասնագիտական կրթությունն է և տնտեսական ինքնուրույնության նպաստումը:

Ձեռնարկությունը բացվել է նախագահի հիմնադրամի, կանանց հիմնադրամի և մի քանի ոչ կառավարական կազմակերպության ֆինանսավորմամբ: