Նախագահի աշխատակազմում կայացել է Սալոմե Զուրաբիշվիլիի և Ջիմ Օ՛Բրայենի հանդիպումը
Նախագահի աշխատակազմում կայացել է Սալոմե Զուրաբիշվիլիի և Ջիմ Օ՛Բրայենի հանդիպումը

Նախագահի աշխատակազմում կայացել է Վրաստանի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ՛Բրայենի հանդիպումը։

Վրաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Սալոմե Զուրաբիշվիլիի և Ջիմ Օ՛Բրայենի դեմ առ դեմ հանդիպումը տեևել է նախատեսված ժամից մեկուկես ժամ ավել։

«Մեկուկես ժամ տևած դեմ առ դեմ հանդիպման պատճառով չեղարկվել է նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի ընդլայնված կազմով հանդիպումը՝ պատվիրակությունների ուղեկցությամբ»,- նշվում է տեղեկատվության մեջ։