Նախագահի աշխատակազմի և Վիքիմեդիայի օգտատերերի Վրաստանի խմբի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Նախագահի աշխատակազմի և Վիքիմեդիայի օգտատերերի Վրաստանի խմբի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Նախագահի աշխատակազմի և Վիքիմեդիայի օգտատերերի Վրաստանի խմբի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի նախագահի վարչակազմը։

Ըստ նրանց՝ Օրբելիանիների պալատում անցկացվել է վրացական Վիքիպեդիայի մարաթոն, որի ընթացքում 21 երիտասարդներ գրել են 45 հոդված քարթվելոլոգիայի և համավարակի մասին և խմբագրել 500 հոդված, ինչի համար օգտագործել են ԹՊՀ գրադարանի տրամադրած գրքերն ու գրականությունը։

Վրաստանի նախագահը և ԹՊՀ ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն հանդիպել են մարաթոնի մասնակից երիտասարդների հետ, ծանոթացել նրանց գործունեությանը և խոսել հետագա համագործակցության ծրագրերի մասին։

«Ուրախ եմ, որ այսօր ստորագրվեց համագործակցության հուշագիր, քանի որ դա նշան է այն բանի, որ մենք իսկապես պատրաստ ենք օգնել ձեզ և մեր տրամադրության տակ եղած միջոցներով նպաստել այս ազգային գործին։

Հասկանալի է, որ վրացական Վիքիպեդիան Վրաստանի համար կարևոր է գիտելիքի պահպանման և ճիշտ և ճշգրիտ գիտելիքների տարածման առումով, քանի որ բոլորս գիտենք, որ խնդիրներից մեկը կեղծ և ոչ ճշգրիտ տեղեկատվությունն է։

Առավել կարևոր է մեր ելքը արտասահման՝ համաշխարհային Վիքիպեդիա տարբեր լեզուներով։ Դրա համար անհրաժեշտ է այս գործում շատ ակտիվ և արդյունավետ ներգրավել մեր սփյուռքին։ Դա անելու համար պետք է ձևեր գտնել, ոչ միայն նրանց անհատապես ներգրավելու համար, ինչպես նախկինում եղել է մեծ չափով:

Փաստորեն, Վիքիպեդիայի տարածությունը՝ համաշխարհային տարածությունը, այսօր պայքարի նոր ձև է։ Շատ կարևոր է նաև, որ մեր մասին տեղեկատվությունը և մեր տեղեկատվությունը պաշտպանված լինեն»,- ասել է Վրաստանի նախագահը։

Օրբելիանիների պալատում հուշագիրը այսօր ստորագրել են նախագահի աշխատակազմի ղեկավար Նաթիա Սուլավան և Վիքիմեդիայի օգտատերերի վրացական խմբի նախագահ Մեհման Իբրագիմովը։

Հուշագրում կողմերը ցանկություն են հայտնել խթանել համատեղ գործընկերությունը տեղեկատվության ոլորտում և ամրապնդել երկկողմ համագործակցությունը։