Նախագահի աշխատակազմ - Սալոմե Զուրաբիշվիլին և Վախթանգ Գոմելաուրին այսօր կայացած հանդիպմանը քննարկել են երկրի առջև ծառացած մարտահրավերները
Նախագահի աշխատակազմ - Սալոմե Զուրաբիշվիլին և Վախթանգ Գոմելաուրին այսօր կայացած հանդիպմանը քննարկել են երկրի առջև ծառացած մարտահրավերները

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հետ։

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են այսօր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները։

«Նախագահը ողջունել է գերատեսչության կողմից Ռուսաստանից Վրաստան քաղաքացիների մուտքի վերաբերյալ տեղեկատվության տարածումը։

Հանդիպման ընթացքում նախագահը ամբողջական տեղեկատվություն է ստացել խնդրի մասին և նշել, որ հանրության համար կարևոր է համապարփակ տեղեկատվություն իմանալ իրեն հուզող խնդրի մասին։ Սակայն կառավարության համար կարևոր է նաև օգտագործել բոլոր մեխանիզմները, այդ թվում՝ ԱԱԽ ձևաչափը, որպեսզի հանրության մեջ այլևս չլինի հարցադրումներ, և զգացվի, որ ռիսկերը հաշվի են առնվել և բոլորը լծակները կիրառվել են»,- նշվում է տեղեկատվության մեջ։