Նախագահի աշխատակազմ. Արդեն քանի երրորդ անգամ միտումնավոր փորձ է արվում խեղաթյուրել նախագահի հայտարարությունները և մոլորեցնել հանրությանը
Նախագահի աշխատակազմ. Արդեն քանի երրորդ անգամ միտումնավոր փորձ է արվում խեղաթյուրել նախագահի հայտարարությունները և մոլորեցնել հանրությանը

Վրաստանի նախագահը ոչ միայն երբեք չի մեղադրել երկրին պատժամիջոցներից խուսափելու մեջ, այլ նա առաջինն է, ով պաշտպանել և պաշտպանում է երկրի իմիջը միջազգային մակարդակում՝ ինչպես բարձրաստիճան պաշտոնյաների, այնպես էլ արտասահմանյան և տեղական լրատվամիջոցների մոտ,- այս մասին ասված է Վրաստանի նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ։

Բացի այդ, հայտարարության մեջ նշվում է, որ այսօրվա համատեքստում, երբ երկրի հասցեին մեղադրանքներ են հնչում, թե իբր Վրաստանի տարածքն օգտագործվում է պատժամիջոցներից խուսափելու համար, անհրաժեշտ է, որ կառավարությունը ձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի արդյունավետորեն պաշտպանվի երկրի հեղինակությունը։

«Արդեն կանխամտածված փորձ է արվում նախագահի հայտարարությունները ոչ ճիշտ տարածելու և հանրությանը մոլորեցնելու։ Այս անգամ խոսքը պատժամիջոցներից խուսափելու թեմայի մասին է. Վրաստանի նախագահը ոչ միայն երբեք չի մեղադրել երկրին այս հարցում, այլեւ առաջինն է, ով պաշտպանել ու պաշտպանում է երկրի իմիջը միջազգայնորեն՝ թե՛ բարձրաստիճան պաշտոնյաների, թե՛ արտասահմանյան և տեղական լրատվամիջոցների մոտ: Նա բազմիցս հայտարարել է, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Վրաստանի միջոցով պատժամիջոցներից խուսափելու փաստ չկա, ընդհակառակը, Վրաստանի ֆինանսական հատվածը մանրակրկիտ կատարում է բոլոր միջազգային ֆինանսական պատժամիջոցները։ Այսօրվա իրավիճակում, երբ երկրի հասցեին մեղադրանքներ են հնչում, թե իբր Վրաստանի տարածքն օգտագործվում է պատժամիջոցներից խուսափելու համար, կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի երկրի հեղինակությունը արդյունավետ պաշտպանվի»,-նշված է նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ։

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն այսօր սոցցանցում հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ «նույնիսկ նախագահին են համոզել պատժամիջոցների մասին ստեր տարածել, ով պահանջել է «կատեգորիկ և փաստերով հիմնված պատասխան»։