Նախագահը Զատկի տոնի կապակցությամբ ներում է շնորհել տասը դատապարտյալի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել տասը դատապարտյալի՝ Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ, հայտնում է Վրաստանի նախագահի վարչակազմը։
Նրանց հաղորդումների համաձայն՝ ներված դատապարտյալներից հինգն ամբողջությամբ ազատվել են քրեակատարողական հիմնարկում ազատազրկման հետագա պատիժը կրելուց։ Նաև երեք դատապարտյալների նկատմամբ կրճատվել է քրեակատարողական հիմնարկում կրելու մնացած պատիժը, իսկ երկու դատապարտյալ ամբողջությամբ ազատվել է հետագա պայմանական ազատազրկումից։