Նախագահը խորհրդարանին է ներկայացրել Նանա Ղեինիշվիլիին և Թեյմուրազ Խոմերիկին որպես Ազգային բանկի խորհրդի անդամության թեկնածուներ
Նախագահը խորհրդարանին է ներկայացրել Նանա Ղեինիշվիլիին և Թեյմուրազ Խոմերիկին որպես Ազգային բանկի խորհրդի անդամության թեկնածուներ

Վրաստանի նախագահը խորհրդարանին է ներկայացրել Ազգային բանկի խորհրդի անդամի երկու թափուր պաշտոնների համար առաջադրումները։

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախագահը ներկայացրել է Նանա Ղեինիշվիլիի և Թեյմուրազ Խոմերիկիի թեկնածությունները։

Մինչ այդ՝ այս տարվա հունիսին, Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանին էր ներկայացրել Գիորգի Բաքրաձեի և Դիմիտրի Ջափարիձեի թեկնածությունները Ազգային բանկի խորհրդի անդամի երկու թափուր պաշտոններում, սակայն խորհրդարանը չպաշտպանեց նրանց թեկնածությունները։ Խորհրդարանական մեծամասնության անդամներն այն ժամանակ ասացին, որ թեկնածուների իրավասության հետ կապված հարցեր չունեն, սակայն նախագահի և խորհրդարանի միջև խորհրդակցություններ չեն եղել, թեկնածուների մասին նախապես չեն պայմանավորվել։

Ազգային բանկի խորհուրդը Ազգային բանկի բարձրագույն մարմինն է: Խորհուրդը բաղկացած է ինը անդամից։ Ազգային բանկի խորհրդի նախագահը Ազգային բանկի նախագահն է: Ազգային բանկի խորհրդի կազմում բացի խորհրդի նախագահից ընդգրկված են առաջին փոխնախագահը, երկու փոխնախագահները և խորհրդի այլ անդամներ։ Ազգային բանկի խորհրդի անդամներն ընտրվում են Վրաստանի խորհրդարանի կողմից՝ յոթ տարի ժամկետով, ամբողջական կազմի մեծամասնությամբ՝ Վրաստանի նախագահի առաջարկությամբ։ Խորհրդում այս պահին կա յոթ անդամ, երկու տեղ թափուր է։