Նախագահը Վրաստանի խորհրդարանի և Աջարիայի ինքնավար հանրապետության գերագույն խորհրդի ընտրությունները նշանակել է հոկտեմբերի 31-ին
Ընտրությունների նշանակման մասին այսօր արձակած կարգադրությամբ, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընտրությունների օրը նշանակել է հոկտեմբերի 31-ին և դիմել բնակչությանը.
«Այսօր ես ստորագրեցի ընտրությունները հայտարարող ակտը: Մեր երկրում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին, ինչպես նախատեսված է մեր սահմանադրությամբ: Ես կցանկանայի դիմել հասարակությանը և հորդորել հնարավորինս խաղաղ անցկացնել այս ժամանակահատվածը: Այսօրվա պայմաններում, երբ մենք արդեն անցել ենք կովիդի համավարակը և բավականին բարդ տարի էր, անհրաժեշտ է շատ հանգիստ պատրաստվել ընտրություններին:
Այս ընտրություներն ունեն առանձնահատուկ նշանակություն: Մենք դրանով հնարավորություն ունենք վերահաստատել մեր երկրի ժողովրդավարությունը: Այնպես ինչպես մի քանի ամիս առաջ, մենք կարողացանք ցույց տալ աշխարհին, որ կարող ենք կառավարել այսպիսի խիստ համավարակ և որ մենք պատասխանատու քաղաքացիներ ենք: Հենց այսպես պետք է անց կացնենք ընտրությունները:
Գիտեմ և հավատում եմ, որ կարող ենք գալիք ընտրությունները անց կացնել խաղաղ և թափանցիկ:
30 տարի առաջ, 1990 թվականի հոկտեմբերի 28-ին, Վրաստանում անց են կացվել ժողովրդավարական ընտրություններ: Մենք պետք է շարունակենք այս ավանդույթը, ամրապնդենք այն և աշխարհին ներկայանանք որպես ծայրահեղ ժողովրդավարական երկիր: Մենք դա կարող ենք անել,- ասել է նախագահը: