Նախագահը պատվո շքանշանով պարգևատրել է «Կոնտակտ» ներառական թատրոնի գլխավոր ռեժիսոր Իրինա Կոխրեիձեին
Նախագահը պատվո շքանշանով պարգևատրել է «Կոնտակտ» ներառական թատրոնի գլխավոր ռեժիսոր Իրինա Կոխրեիձեին

Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Օրբելիանիների պալատում կազմակերպվել է ներառական թատերական ներկայացում, որին մասնակցել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով անձամբ է պետական ​​մրցանակը հանձնել թատրոնի գլխավոր ռեժիսոր Իրինա Կոխրեիձեին։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի նախագահի վարչակազմը։

Զուրաբիշվիլին Իրինա Կոխրեիձեին պարգևատրել է Վրաստանում ժամանակակից ներառական թատերական արվեստի զարգացման գործում ունեցած հատուկ ավանդի, արտերկրում դրա ճանաչման և հանրահռչակման, հաշմանդամների ինքնաիրացման նշանակալի խթանման և ստեղծագործական հաջող աշխատանքի համար։

«Կոնտակտ» ներառական թատրոնը ստեղծվել է 2015 թվականին Իրինա Կոխրեիձեի և Գիորգի Միքաբերիձեի համատեղ որոշմամբ և հանդիսատեսի դատին է հանձնել իր յոթերորդ հեղինակային պիեսը։

Թատրոնի հիմնադիր Գիորգի Միքաբերիձեի խոսքով, նախագահի կողմից շնորհված պետական ​​մրցանակը մեծ խթան, գնահատանք ու դրական լիցքեր է թատերախմբի յուրաքանչյուր անդամի համար։

«Դրա համար շնորհակալություն ենք հայտնում բոլորին, հատկապես Վրաստանի նախագահին, որ մեզ հնարավորություն ընձեռեց խաղալ այս ներկայացումը Օրբելիանիների պալատում»,- ասել է Գիորգի Միքաբերիձեն։