Նախագահը ներում է շնորհել 143 բանտարկյալի
Նախագահը ներում է շնորհել 143 բանտարկյալի

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի 2018 թվականի մայիսի 24-ի համաներման ակտով ներում է շնորհել 143 բանտարկյալի:

Ինչպես այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ, հայտարարել է համաներման հանձնաժողովի ղեկավար Զվիադ Քորիձեն, ներում ստացած 84 բանտարկյալ պատժակատարողության հիմնարկը կլքի այսօր, իսկ 59-ի համար պատիճը նվազեցվել է: Ներում ստացած բանտարկյալների մեջ կան նաև թմրահանցանքի համար պատիժ կրողներ:

Բացի այդ, Զվիադ Քորիձեն պարզաբանել է, որ բռնության հանցանքով դատապարտված անձանց համաներման վրա հայտարարվել է մորատորիում և նրանց գործերը չեն քննարկվել: