Նախագահը Ամանորին ներում է շնորհել 14 դատապարտյալի
Նախագահը Ամանորին ներում է շնորհել 14 դատապարտյալի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համաներում է շնորհել 14 դատապարտյալի:

Ամանորին նախագահի կողմից ներում շնորհված դատապարտյալներից 9-ն այսօր կլքեն ՔԿՀ-ն, իսկ մեկ դատապարտյալի պատժաչափը կրճատվել է:

Չորս այլ դատապարտյալների ներում են շնորհվել տարբեր տեսակի պատժից՝ պայմանական պատիժ, պայմանական պատժի ժամկետի կրճատում, տնային կալանքից ազատում, տրանսպորտային միջոց վարելու իրավունքի սահմանափակումից ազատում։

Ներման ակտը Վրաստանի նախագահը հրապարակել է 2021 թվականի դեկտեմբերի 31-ին։