Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ներում է շնորհել 83 բանտարկյալի, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ղեկավար Զվիադ Կորիձեն:
Նրա խոսքով, 40 բանտարկյալ այսօր ևեթ բանտից կազատվեն, իսկ 43-ի մեղադրանքը կնվազի։
Ներվածների թվում են 3 կին և 1 անչափահաս։