Նախագահ Միշելի կողմից ներկայացրած վեց կետերի միջև են՝ ընտրական և արդարադատության բարեփոխումները. Քրիստիան Դանիելսոն
Նախագահ Միշելի կողմից ներկայացրած վեց կետերի միջև են՝ ընտրական և արդարադատության բարեփոխումները. Քրիստիան Դանիելսոն

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնի հայտարարությամբ, Միշելի կողմից ներկայացրած վեց կետերի միջև են՝ ընտրական և արդարադատության բարեփոխումները:

«Դուք հավանաբար գիտեք այն վեց կետերի մասին, որը ներկայացրել է նախագահ Միշելը: Սա այն շրջանակն է, որի վրա մենք աշխատում ենք, և այնտեղ դուք կտեսնեք, որ մենք խոսում ենք արդարադատության համակարգի գործունեության մասին: Մասնավորապես, ընտրոի արդարության մասին: Մենք դրան նայում ենք այս համատեքստում: Կառուցվածքային բարեփոխումները կարևոր են և դա էական է իշխանության բոլոր ճյուղերի համար, անհրաժեշտ վստահության և ընտրությունների արժանահավատության ձևավորման համար: Այդ պատճառով վեց կետերի միջև կան ընտրական և արդարադատության ​​բարեփոխումները», – հայտարարել է Քրիստիան Դանիելսոնը:

Քրիստիան Դանիելսոնը կսկսի հանդիպումները իշխանության ու ընդդիմության պաշտոնյաների հետ մարտի 29-ին:

Դանիելսոնը Վրաստան է վերադարձել երեկ, մարտի 27-ին և կմնա երեք օր: