Նավթլուղի շուկայի հարակից տարածքում առևտրականները պահանջում են բացել տաղավարները և թույլ տալ վաճառքը
Նավթլուղի շուկայի հարակից տարածքում առևտրականները պահանջում են բացել տաղավարները և թույլ տալ վաճառքը: Առևտրականների խոսքով, նրանք առավոտյան փորձել են տաղավարները բացել շուկայի հարակից տարածքում, բայց քաղաքային տեսչությունը դա թույլ չի տվել:
«Մենք գյուղացիներ ենք: Ցանկանում ենք վաճառել մեր արտադրանքը: Մեզ ասում են, համավարակ է, կորոնա է, թույլ չեն տալիս առևտուր անել և երկու կոպեկ աշխատել: Գնացեք, միգուցե ձեզ ասեն թե ինչ են ուզում: Մեզ ասում են շուկա մտնեք: Ես այնտեղ պետք է միսը վաճառեմ 13-14 լարիով: Ես իմ ապրանքը այստեղ վաճառում եմ 10 լարիով, թող թույլ տան», – հայտարարել է վաճառականներից մեկը:
Այս պահին վաճառականները վաճառում են իրենց արտադրանքը: Տեղում կենտրոնացված են Թբիլիսիի քաղաքապետարանի քաղաքային տեսչությունն ու պարեկային ոստիկանությունը: