Նավթի և գազի կորպորացիայի տնօրենը հանդիպել է Եգիպտոսի բնական գազի հոլդինգի ղեկավարության հետ
Աշխատանքային այցով Եգիպտոսում գտնվող Վրաստանի նավթի և գազի կորպորացիայի գլխավոր տնօրեն Գիորգի Չիքովանին առևտրային տնօրեն Նիկոլոզ Փիցխելաուրիի հետ հանդիպել է Եգիպտոսի բնական գազի հոլդինգի գործադիր տնօրեն Մագդի Գալալի և նրա տեղակալի հետ։
Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի նավթի և գազի կորպորացիան։
Նրանց տվյալներով՝ հանդիպման հիմնական նպատակը Վրաստանի նավթի և գազի կորպորացիայի և Եգիպտոսի բնական գազի հոլդինգի հետագա համագործակցության քննարկումն էր։
«Հիմնական շեշտը դրվել է տարածաշրջանում առկա իրավիճակի և էներգետիկ ոլորտի հեռանկարների վրա՝ հաշվի առնելով առկա մարտահրավերները», – նշել են Նավթի և գազի կորպորացիայից։