Նավթի էմբարգոյի վերաբերյալ կառուցողական քննարկումներ կան, մեր ուժը կայանում է նրանում, որ մենք կարող ենք միասին լուծել խնդրահարույց հարցերը. Օլաֆ Շոլց

17:55, 30.05.2022

Կողմերի միջև լավ և կառուցողական քննարկումներ են ընթանում նավթի էմբարգոյի շուրջ,- այս մասին Բրյուսելում, Եվրամիության խորհրդի արտակարգ նիստում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

Շոլցի խոսքով՝ բանակցություններն ընթանում են փոխադարձ համաձայնության հասնելու ցանկությամբ։

«Կողմերի միջև լավ և կառուցողական քննարկումներ են ընթանում նավթի էմբարգոյի հետ կապված։ Մանրամասների մասին նախապես չեմ կարող խոսել, թեև նկատելի է, որ բանակցություններն իսկապես ընթանում են փոխադարձ համաձայնության հասնելու ցանկությամբ, դա շատ լավ է։ Հիմա կարևոր է միասին գործել։ Քննարկումների ժամանակ միշտ պետք է հաշվի առնել յուրաքանչյուր երկրի կոնկրետ իրավիճակը։ Մեր ուժը կայանում է նրանում, որ մենք կարող ենք համատեղ լուծել խնդրահարույց հարցերը և միասին հանդես գալ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի դեմ»,- ասել է Շոլցը։

Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովը կշարունակվի այսօր և վաղը։

Նմանատիպ