Նաուրուի Հանրապետությունը չեղարկել է Կոսովոյի անկախության ճանաչումը
Նաուրուի Հանրապետությունը դարձել է հաջորդ պետությունը, որը չեղարկել է Կոսովոյի անկախության ճանաչումը: Այս մասին հայտարարել է Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչին:
Իվիցա Դաչիչիի խոսքով, արդեն 17 երկիր չեղարկել է Կոսովոյի անկախությունը: Խաղաղ օվկիանոսի երկիրը Կոսովոյի անկախությունը ճանաչել էր 2008 թվականին:
Սերբիայի արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությամբ, ՄԱԿ-ի 193 երկրներից, Կոսովոյի անկախությունը չի ճանաչում 95 երկիր, ճանաչում է 93-ը, իսկ հինգը ձեռնպահ է մնում դիրքորոշում հայտնելուց: Կոսովոն Սերբիայից անկախանալու մասին որոշումը հռչակել էր 2008 թվականի փետրվարի 17-ին: