ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովին ընդգծվել է, որ Վրաստանի առաջընթացը պետք է համապատասխան կերպով արտացոլվի Բրյուսելի գագաթնաժողովի որոշումներում
Բրյուսելում, ՆԱՏՕ-ի նոր շտաբակայանում մշտական ներկայացուցիչների մակարդակով կայացել է ՆԱՏՕ-Վրաստանի հանձնաժողովի նիստ: Նիստին մասնակցել են Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալկալիանին և Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանին:
Հանդիպումը նվիրվել է 2018 թվականին Բրյուսելի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցերին:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, հանձնաժողովի նիստին ընդգծվել է, որ եվրալտանտյան ինտեգրման ճանապարհին Վրաստանի կողմից ունեցած առաջընթացը պետք է համապատասխան կերպով արտացոլվի Բրյուսելի գագաթնաժողովի բաց դռների քաղաքականության համատեքստում կայացված որոշումներում: Անդամ երկրների կողմից նշվել է, որ Վրաստանի հաջողակ թեկնածու երկիր է և վերջին տարիների ընթացքում իրականացված բարեփոխումներն էլ ավելի են երկիրը մոտեցրել ՆԱՏՕ-ին անդամակցությանը:
Վրացական կողմը դաշնակիցների փոխանցել է տեղեկություն բռնազավթված տարածքներում ստեղծված բարդ անվտանգության պայմանների մասին: Անդամ երկրների ներկայացուցիչների մեկ անգամ ևս արտահայտել են կայուն աջակցություն՝ Վրաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և չճանաչման քաղաքականության նկատմամբ: Դաշնակիցները վրդովմունք են հայտնել բռնազավթված տարածքներում ստեղծված բարդ իրավիճակի մասին: